Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Հայաստանում 350 հազար չգրանցված աշխատող կա

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանում անվանական միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 110 հազար դրամ, իսկ զբաղվածների թիվը 2010թ. համար գնահատվել է 1 մլն 75 հազար: Սակայն ԱՎԾ իրականացրած հետազոտություններից մեկի համաձայն («Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը Հայաստանում»), Հայաստանում ոչ ֆորմալ (չգրանցված) աշխատողների թիվը գերազանցում է 350 հազարը:

Ընդ որում` կան մարդիկ, որ աշխատում են մեկից ավելի աշխատատեղերում, բայց այնպես, որ մի աշխատատեղում գրանցված են, մյուսում՝ ոչ: Այս տեսակետից զեկույցում ոչ ֆորմալ աշխատատեղերի թիվը գնահատվել է 622 հազար: Այսինքն՝ Հայաստանում կա 622 հազար աշխատատեղ, որը գրանցված չէ: Իհարկե, դրանց մի մասը չի էլ ենթադրում գրանցում, քանի որ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության հիմնական մասը պարտադիր գրանցման ենթակա չէ: Սակայն պարտադիր գրանցում պահանջող, բայց չգրանցված աշխատատեղերի թիվը ևս բավականին զգալի է:

Ինչևէ, բազմաթիվ գործատուներ չեն գրանցում իրենց աշխատողներին, իսկ գրանցելու դեպքում էլ չեն արտացոլում աշխատավարձի իրական մեծությունը՝ եկամտահարկ ու սոցիալական ապահովության վճար չմուծելու համար: Աշխատողները ևս շատ հաճախ չեն պահանջում կամ չեն կարողանում հասնել նրան, որ գործատուներն իրենց գրանցեն: Իսկ երբ գործատուն գրանցում է աշխատողին, բայց չի արտացոլում աշխատավարձի իրական մեծությունը (օրինակ՝ աշխատողն ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ, բայց գործատուն գրանցում է 40 հազար դրամ), աշխատողի շահագրգռվածությունը՝ ստիպելու գրանցել իրական աշխատավարձը, չափազանց թուլանում է:

Թոշակի չափի վրա ոչ մի ազդեցություն չունի այն, թե տվյալ աշխատողի համար գրանցված է 100 հազար դրամ, թե 40 հազար դրամ աշխատավարձ: Այնպես որ, բացի բանկից գրավ վերցնելու համար բարձր աշխատավարձ ցույց տալու պատճառից, ուրիշ ոչինչ չի շահագրգռում աշխատողին, որ վերջինս ցանկանա արտացոլել իրական աշխատավարձը: Մինչդեռ բանկից էլ սպառողական վարկ վերցնող մեր քաղաքացիների թիվը շատ աննշան է` զարգացած երկրների համեմատությամբ, այնպես որ` ընդհանուր ֆոնի վրա այս գործոնը չի կարող ազդեցություն թողնել: Մյուս կողմից էլ՝ բանկերն այսօր ողողված են բարձր աշխատավարձերի վերաբերյալ տեղեկանքներով, քանի որ չգրանցելով աշխատողի իրական աշխատավարձը, գործատուները բարձր աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքներ են տրամադրել աշխատողներին: Աշխատավարձերի վերաբերյալ բանկեր ներկայացված տեղեկանքների մասին հարկային մարմինները պարզապես չեն կարող իմանալ:

Կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմամբ աշխատողների վերաբերմունքը իրենց գրանցված աշխատավարձի չափի նկատմամբ կարող է փոխվել, քանի որ ապագա թոշակը այդ դեպքում կապվում է նաև արտացոլված աշխատավարձի չափի հետ (և ոչ թե միայն ստաժի, ինչպես այսօր է): Սակայն գործատուների շահագրգռվածությունը՝ գրանցելու իրենց աշխատողներին և առավել ևս՝ ճիշտ արտացոլելու նրանց վճարվող աշխատավարձի չափը, դեռևս զրոյական է մնում: Ինչո՞ւ պետք է գործատուն ցանկանա, որ իր բոլոր աշխատողները գրանցվեն: Ակնհայտորեն դրա համար ոչ մի պատճառ նա չունի: Հակառակը` որքան քիչ աշխատողներ գրանցի, այնքան լավ, այնքան քիչ հարկեր կվճարի: Մինչդեռ նորմալ երկրներում գործատուները իրենք են շահագրգռված գրանցելու աշխատողներին, քանի որ որքան պատկառելի թվով աշխատողներ ունի գործատուն, այնքան ավելի լուրջ են նրան վերաբերվում նրա բոլոր գործընկերները՝ բանկերից սկսած, մատակարարներից վերջացրած:

Հայաստանում այս գործոնը չի աշխատում: Օրինակ՝ բանկերը, շատ լավ իմանալով, որ գործատուն բոլորին չի գրանցում, ստվերային հաշվապահություն է վարում, վարկեր տրամադրելիս հաճույքով վերլուծում են գործատուի այդ ստվերային (իրական) հաշվապահությունն ու ըստ այդմ վարկեր տրամադրում: Աշխատողների քիչ կամ շատ լինելը, նրանց իրական աշխատավարձի չափը արտացոլել-չարտացոլելը մեր բանկերին այնքան էլ չի հուզում, քանի որ գործատուները առանց վախենալու տրամադրում են նրանց իրենց իրական եկամուտների ու ծախսերի հաշվապահությունը, քանի որ այստեղ ևս հարկային մարմինը ոչինչ չի կարող անել:

Որոշ երկրներում, օրինակ՝ Վրաստանում, աշխատողներ գրանցելու շահագրգռվածությունը մեծացնում է նաև պետությունը՝ մի շարք հարկային արտոնություններ ու բարենպաստ պայմաններ ստեղծելով 7 և ավելի աշխատողներով փոքր ընկերությունների համար: Մի խոսքով, ո՛չ մեր հարկային դաշտը, ո՛չ ստեղծված տնտեսական պայմանները, ո՛չ էլ ստվերի և օլիգարխիկ տնտեսության մեջ ներթափանցած և հայաստանյան կոռուպցիոն պայմաններում աշխատելու լավագույն ընդունակություններ դրսևորած մեր բանկային համակարգը չեն շահագրգռում գործատուին՝ գրանցելու սեփական աշխատողներին: Աշխատողների իրավունքների պաշտպանության ինստիտուտների բացակայության և աշխատողների թույլ շահագրգռվածության պայմաններում էլ աշխատողի և նրա աշխատավարձի իրական չափի գրանցումը գործնականում դառնում է չափազանց երկրորդական խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում