23 000 ստորագրություններ հավաքած պետիցիայի հեղինակները կոչ են անում Victoria’s Secret ընկերությանը նոր ցուցադրության համար տրանսսեքսուալների հրավիրել:
Change.org կայքում տեղադրված փաստաթղթի հեղինակները ցանկանում են, որ ամերիկյան Drag Race RuPaul ռեալիթի-շոուի մասնակից Կարմեն Կարերան մասնակցի Victoria’s Secret-ի ամենամյա ցուցադրությանը: Եթե դա իրականություն դառնա, ապա Կարմենն աշխարհում առաջին սուպերմոդել-տրանսսեքսուալը կդառնա:
Ինչպես ասվում է փաստաթղթում՝ դա կարող է վերջ դնել ֆեմենեֆոբիային:
Կարմենը, ով ծնվել է Նյու Ջերսի նահանգում և նախկինում Քրիստոֆեր անունն է կրել, փորձել է դառնակ Drag Race RuPaul-ի դեմքը, որտեղ էլ հինգերորդ տեղն է զբաղեցրել: Շոուից հետո նա հրապարակավ սկսել է տղամարդուց դեպի կնոջ անցումը, որից հետո Elite Model Managemen-ի հետ պայմանագիր է կքել:
Առայժմ պարզ չէ, թե նրա սեռափոխությունը ինչ փուլում է գտնվում, սակայն այս տարվա մարտին նա Facebook-ում գրել է. «Ես կին եմ դարձել: Ես հատել եմ եզրագիծը: Մի փորձեք այլևս ինձ հետ քաշել»:
Mail Online-ի տյալներով՝ W Magazine-ն արդեն երկու անգամ նրա լուսանկարը տեղադրել է ամսագրի շապիկին, դրանից բացի, անցած ամիս նա մասնակցել է Լոս Անջելեսի Նորաձևության շաբաթին:
Սակայն Կարերան միակ մոդելը չէ, ով փոխել է սեռը և գրավել մամուլի ուշադրությունը: Սերբ մոդել Անդրեյ Պեժիչը հայտնի է իր յուրահատուկ կազմվածքով, որը թույլ է տվել նրան 2011 թ. մասնակցել Ժան Փոլ Գոտյեի թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց ցուցադրություններին:
Այս տարի բրազիլացի մոդել-տրանսսեքսուալ Լեա Թին, ով տղամարդ է ծնվել, հայտնվել է բրազիլական Elle ամսագրի շապիկին:










































