Ֆրանսիայում 90 եվրոյի չափով տուգանքներ կսահմանվեն սեքսիստական արտահայտությունների և վարքի համար։ Հատուկ դեպքերում տուգանքը կարող է լինել քառակի մեծ։
Կառավարության պատվերով 5 պատգամավորներ պատրաստում են օրինագիծ, որն արգելում է «հրապարակային շովինիզմը»։ Օրենքը պետք է ներկայացվի այս ամիս։
![]()
Եթե տուգանքը վճարվի տեղում, դրա չափը կկազմի 90 եվրո, եթե 2 շաբաթվա ընթացքում՝ 135 եվրո, իսկ դրանից հետո՝ 350 եվրո։
Տուգանքները սեքսիզմը հավասարեցնում են այնպիսի հանցագործություններին, ինչպիսիք են կարմիր լույսի տակ կանգնելուց հրաժարվելը կամ անվտանգության գոտու բացակայությունը։









































