ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների փորձագիտական թիմերն անցել են Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի վերանայման մասին ամերիկյան առաջարկի քննարկման, հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Աշխատանքային խմբերն արդեն հանդիպումներ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպիսին կարող է լինել վերանայման նպատակը և ինչպես բարձրացնել այդ հարցն իրանցիների հետ, ասել է նա Լեհաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։

Թիլերսոնը վստահեցրել է, որ աշխատանքային խմբերի ևս մեկ նպատակ է հանդիսանում քննարկումը, թե ինչպես պետք է դիմակայել Իրանին հարցերում, որոնք կապված չեն նրա միջուկային ծրագրի հետ։
Թեհրանում նախազգուշացրել են, որ միջուկային գործարքի վերանայման չեն գնա։











































