Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երկու ոստիկնապետեր ազատվել են աշխատանքից:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնել է, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից և անցել թոշակի:
Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը ևս ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:









































