Կանարյան կղզիներում բացվել է աշխարհում ամենամեծ թեմատիկ այգին բաց երկնքի տակ՝ Angry Birds Activity Park-ը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Աշխարհում հայտնի խաղի մոտիվներով այգին բացվել է Գրան-Կանարիա կղզում գտնվող Մոգան առողջարանի այցելուների համար:
Համալիրն ի վիճակի է ընդունել մինչև 1200 այցելուի միաժամանակ, որոնց ուշադրությանն են ներկայացված 25 տարբեր ատրակցիոններ, որոնք տեղադրված են 5 հազար քմ տարածքում:
Ինչպես նշում են կազմակերպիչները, Angry Birds Activity Park-ը նախատեսված է ոչ միայն արտասահմանցի զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար:








































