Սումգայիթում հայերի ջարդերը կազմակերպել է ադրբեջանական մաֆիան՝ Հեյդար Ալիևի գլխավորությամբ: Այս մասին այսօր ՄԱՀՀԻ կենտրոնում «Ազգայնամոլության և այլատյացության դեմքը 30 տարի առաջ և այժմ» թեմայով քննարկմանը նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Սումգայիթը մտածված կազմակերպվել և իրականացվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից, իսկ Սովետական միության պետանվտանգության կոմիտեն լուռ համաձայնություն է տվել և աջակցել այդ հանցագործության կայացմանը»,-ասաց Մարինա Գրիգորյանը:
Նրա բնորոշմամբ՝ «սումգայիթը» դարձավ Թուրքիայից ժառանգած և սովետական տարիներին վարվող խտրականության, էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականության դրսևորում:









































