Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie – AUF) նախագահ, Բուխարեստի ագրարային գիտությունների և անասնաբուժության համալսարանի ռեկտոր, Ռումինիայի ռեկտորների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սորին Միհայ Կիմպեանուի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, AUF-ի մասնակցությունը գագաթաժողովին` այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն տալով ֆրանկոֆոն համալսարանների և կառույցների մասնակցությանը:
Պրոֆեսոր Կիմպեանուն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի ուսումնական հաստատությունների և Ռումինիայի համալսարանական և ակադեմիական շրջանակների միջև համագործակցության հաստատման հարցում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:
Տեղեկանք. Սորին Միհայ Կիմպեանուն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության նախագահ է ընտրվել 2017թ. մայիսին, հնգամյա ժամկետով: 2014-2015թթ. եղել է Ռումինիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար:








































