Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Բացառում եմ, որ Արմեն Սարգսյանը ճշտած չլինի, թե ով է լինելու վարչապետը, նոր համաձայնություն տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, օրերս ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն՝ ԱԽ-ն գլխավորելու է ՀՀ վարչապետը։ Նոր խորհրդում տեղ չեն գտնելու ո՛չ ՀՀ, ո՛չ էլ ԱԺ նախագահները։ Կիսո՞ւմ եք այն մտահոգությունները, որ Սերժ Սարգսյանը ստեղծում է անձնակենտրոն համակարգ և ներգրավվում միայն յուրայիններին։

Միանշանակ կիսում եմ այդ տեսակետը։ Իմ փորձից կարող եմ ասել, որ նախկին՝ 1999-2000 թվականների Անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին էր և լուրջ գործառույթ էր իրականացնում։ Առաջին կարևոր գործառույթը, ըստ իս, ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված խնդիրներն էին։ Ես չեմ կարծում, որ այդ խնդիրները առանջահերթ պետք է քննարկել ներքին գործերի կամ պաշտպանության նախարարի հետ։ Ըստ իս՝ պետք է քաղաքականությունը ներկայացնող մարդկանց հետ խոսել այդ հարցի շուրջ և տեսակետ իմանալ։ Առաջին հերթին այստեղ ԱԺ նախագահը պետք է լինի՝ առավել ևս, որ մենք անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգին։ Նաև երկրի նախագահը, որը Սահմանադրության երաշխավորն է։ Լուծումներ կան, որ կարող է Սահմանադրության հետ խնդիրներ ունենան։ Եվ վերջապես՝ ԼՂ հիմնահարցն այնպիսի հարց է, որի լուծման առումով առաջարկվող տարբերակը, որքան էլ գաղտնի է, մարդն ինքնուրույն, միայնակ չի կարող կողմնորոշվել և պետք է կիսվի ինչ-որ մեկի հետ։ Ես չեմ համարում, որ կիսվելու համար համապատասխան թեկնածուներ են ներքին գործերի նախարարը կամ ազգային անվտանգության ղեկավարը։

Իհարկե, ես հասկանում եմ, որ այս խնդրում Սերժ Սարգսյանը զգուշություն է ցուցաբերում՝ թե՛ ԱԺ նախագահի անձի որոշակի իրավիճակներում պահվածքի առումով, և թե՛ նախագահի պաշտոնում ներգրավված մարդու՝ Արմեն Սարգսյանի առումով։ Ինձ համար այդ զգուշության գործոնն ինչ-որ տեղ անհասկանալի է։ Իմանալով նախագահի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին, համոզված եմ՝ նրան առաջարկ անողը պետք է հետագայում էլ պաշտոնավարի, որ նա համաձայնի։ Արմեն Սարգսյանը պետք է առաջինը ասեր՝ եթե ես նախագահ եմ լինելու, ո՞վ է ղեկավարելու երկիրը։ Եթե երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանը չի, ինչո՞ւ պետք է ընդուներ նրա առաջարկը, կընդուներ այն մարդու առաջարկը, որն ապրիլից հետո երկրի ղեկավարն է լինելու։ Նա Արմեն Սարգսյանի համաձայնությունն ունի, վստահում է, որ առաջարկում է, բայց այդ դեպքում՝ ինչո՞ւ չի ներգրավվում Անվտանգության խորհրդի կազմում. Սա ինձ համար բացարձակ անհասկանալի է։

-Հատկապես այն կոնտեքստում, որ նախկինում Սերժ Սարգսյանը նշում էր, թե երկրի նախագահը պետք է կոնսոլիդացնող գործառույթ ունենա, ընդունելի և ընկալելի լինի բոլորի համար՝ Հայաստանում և Սփյուռքում։ Ինչո՞ւ նրա այդ պոտենցիալը չօգտագործել ԱԽ-ում։

-Այստեղ իր ասածն ու տվյալ օրենքի բերված քայլն իրար հետ չեն զուգորդվում, ընդհակառակը՝ հակասում են․միակ ենթադրությունը, որ կարելի է անել՝ այն է, որ ի սկզբանե նա այդքան էլ չի վստահում Արմեն Սարգսյանին։ Համարում է, որ որոշակի իրավիճաներում նա կարող է ինքնուրույն գործունեություն ծավելել, հետևաբար իրեն փորձում է ի սկզբանե ապահովագրել։ Կարող է լինել երկրորդ տարբերակը, ինչը ցանկալի չէ, բայց բացառել չի կարելի. և դա այն է, որ Հայաստանում այնպիսի պաշտոններ, ինչպիսին, օրինակ, երկրի նախագահի կամ ԱԺ նախագհի պաշտոնն է՝ քննարկվում են դրսում ու ունենում դրսի «դաբրոն», ինչի հետ Սարգսյանը համաձայն է լինում կամ ոչ, և դրա համար իրեն ապահովագրում է։ Այս երկու տարբերակներից մեկն է։ Իրենց սովորության համաձայն՝ անտրամաբանական քայլ է՝ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքն ինչ է անում։

-Օրերս Սարգսյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ, ԵԵԽՎ-ում հարցուպատասխանով հանդես եկավ։ Շատ է քննարկվում այն հարցը, որ ապրիլին կայացվելիք որոշումը դրսում պետք է համաձայնեցվի։ Արևմուտքը՝ ԵՄ-ն որևէ ներգրավվածություն կունենա՞ այդ հարցում։

-Իհարկե չի կարելի ասել, որ արտաքին քաղաքական գործոնների տրամադրվածությունը ապագա երկրի ղեկավարի հարցում էական չէ։ Իհարկե էական է, եթե մարդն ընդունելի ու ընկալելի է։ Բայց իմ կարծիքով՝ անձի հարցը շատ ավելի երկրորդական է, քան գործընթացն իր բովանդակությամբ։ Այսինքն՝ երրորդ ժամկետ գնացող, չփոփոխվող իշխանությունները չեն կարող ընդունելի լինել ԵՄ ղեկավարների կողմից, իրենց արժեքները բացարձակ այլ են։ Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում ամենափորձառու քաղաքական գործիչներից է, նույն կարծիքին եմ նաև Բակո Սահակյանի մասով՝ անցած ուղի ու փորձ ունեն, բայց ես միանշանակ բացասական եմ համարում նրանց՝ երրորդ ժամկետ գնալը։ Գլոբալ առումով շատ ավելի կարևոր է՝ ինչ դիրքերով ես գնում բանակցության, քան, թե ով է բանակցողը։

-ԵԵԽՎ-ում հարցուպատասխանից, ներքաղաքական օրակարգից ի՞նչ հետևություն կարելի է անել։ Սարգսյանն ասաց, որտեղ էլ լինի՝ փոխզիջումային տարբերակով կարգավորման կողմնակից է։ Դուք նրա խոսքերից հեռացողի տպավորություն ստացա՞ք։

-Բացարձակապես ոչ, ավելին՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելուց հետո, ես վերջնականապես համոզվեցի, որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Ճանաչելով Արմեն Սարգսյանին՝ բացառում եմ, որ նա ճշտած չլինի, թե ով է լինելու վարչապետը, նոր համաձայնություն տա։ Եվ բացառում եմ, որ Սերժ Սարգսյանն ասեր՝ չգիտի ով է լինելու, կամ Կարեն Կարապետյանն է լինելու՝ Արմեն Սարգսյանն իր համաձայնությունը տար։ Այսինքն՝ և՛ Արմեն Սարգսյանը գիտի, և՛ Սերժ Սարգսյանը՝ այդ պատճառով էլ այդ առաջարկությունն արել է։ Սա ինձ համար ակնհայտ է։

-Իսկ դա ներիշխանական երկփեղկվածություն չի՞ առաջացնի։ Չէ՞ որ Կարեն Կարապետայնն էլ ձեր խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանի հարցին ի պատասխան ասել է, որ ցանկություն ունի պաշտոնավարել նաև ապրիլից հետո։

-Կարեն Կարապետյանը փորձում է պայքարել։ ԱԺ վերջին հարցուպատասխանը մնացող, պինդ տղայի, ուժեղ մարդու, տղամարդավարի պահելու կեցվածք էր, որը Կարեն Կարապետյանի անձի, բնավորության հետ այնքան էլ չի ասոցացվում։ Այն կերպարը, որ ինքն ունի՝ կոմպրոմիսային, շատ ավելի հարմար է իրեն, քան այն կերպարը, որ ցույց տվեց՝ ես կամ, ես շարունակելու եմ։ Բայց Կարեն Կարապետյանի շանսերը զրոյական են՝ մի քանի պատճառներով։ Նա չունի իր թիմը՝ անկախ 7000 գազավիկներից, որ ՀՀԿ մտցրեց, դա մեկ ձայն անգամ չարժե։ ՀՀԿ-ում ձայներով չեն հաշվում։ Երկրորդ՝ արտաքին քաղաքական ռեսուրսը, որ աջակցում է, դա Ռուսաստանի ներսում ֆինանսական ու տնտեսական ռեսուրսն է։ Իսկ Ռուսաստանում չեն թողնում, որ նրանք՝ տնտեսական ռեսուրս ունեցողները, իշխանության մեջ ազդեցություն ունենան՝ սկսած Խադարկովսկուց, մինչև վերջ։ Բայց այլ երկրներում կարող է փորձարկեն՝ միևնույն է, վերջնական արդյունքում քաղաքական թիմին են պաշտպանում՝ աշխատում են գործող իշխանության հետ։ Իրենց բացարձակ ձեռնտու չէ փոփոխությունը, իրենք էլ են այդ ճանապարհով գնում։ Ինչպես ժամանակին եռյակ-քառյակին խաբեցին, հիմա էլ Կարեն Կարապետյանին. դա իրենց համար բնավորության գիծ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում