Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը հունվարի 25–ին հանդիպել է «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Կողմերը քննարկեցին տարբեր միջազգային հարթակներում համագործակցային կապերի հաստատման հնարավորությունը։
Դեսպան Սարգսյանն անդրադարձավ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին և այս համատեքստում հույս հայտնեց, որ գլխավոր քարտուղարն իր մասնակցությունը կբերի այդ միջոցառմանը։