ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դաշնակիցներին մեծացնել ներդրումը սեփական պաշտպանության մեջ և կատարել ՆԱՏՕ-ի առջև ֆինանսական պարտավորությունները՝ ընդհանուր պաշտպանության համար։ Այս մասին նա հայտարարել է Դավոսում՝ Միջազգային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ։
«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին և դաշնակիցներին ներդրում անել իրեց սեփական պաշտպանությունում և իրագործել ընդհանուր ֆինանսական պարտավորությունները, որոնք պահանջվում են մեր ընդհանուր անվտանգության ապահովման համար»,-ասել է նա։
Նախագահի լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո նա պահանջել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասնցելով 10 տարում ՀՆԱ 2 տոկոսի։







































