Այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց. «Մենք ուզում ենք առողջ ապրել. կա՞ այլընտրանք այս արտահայտությանը»:
Նրա խոսքով՝ այս բանավեճերը պետք է վարեն գենետիկները գենետիկների հետ, ոչ թե պրոֆանները՝ պրոֆանների հետ. «Իսկ գենետիկին՝ մեր մոլորակի սննդի մեծագույն մասնագետին, Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակում անպատվեցին»:
Նրա խոսքով՝ մեզ ուզում են ոչնչացնել. «Ո՞վ դա չգիտի՝ 8,5 մլրդ-ը պետք է դառնա 1 մլրդ: Եվ այդ ոչնչացումը սկսել են Հայաստանից, ուզում են ոչնչացնել հայ ազգը»:
Նա նշեց, որ անգլուխ մարդ հաճախ է տեսել, բայց երկգլուխ մարդ՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































