Աշխարհի ամենագեր մոդել, ամերիկուհի Էշլի Գրեմն իր առաջին պայմանագիրն է կնքել կոսմետիկա արտադրող Revlon-ի հետ։
Ինչպես հայտնել է աստղն Instgram սոցցանցում, նախկինում գեղեցիկ սեռի գեր ներկայացուցիչներին երբեք հնարավորություն չեն տվել համագործակցելու կոսմետիկա արտադրող ընկերությունների հետ։ Գրեմի համար դա միանգամայն նոր աստիճան է, քանի որ նախկինում նման բան տեղի չի ունեցել։ Նա խոստովանել է, որ երջանիկ է, և նույնիսկ արտասվել է։ Այսուհետ նա հանդիսանում է «Կենդանի համարձակություն» շարքի դեմքը։

Ավելի վաղ նա միանձնուհու գլխաշորով էրոտիկ ֆոտոսեսիայի էր մասնակցել՝ Gucci բրենդի աքսեսուարներով։








































