Էդ Շիրանի հարսնացուն՝ Չերի Սիբորնը զբոսնել է Լոնդոնի փողոցներում՝ մատին ամուսնական մատանի. այսպես են ենթադրում ԶԼՄ–ները։ Սա տեղի է ոնեցել այն բանից հետո, երբ զույգը պաշտոնապես հայտարարել է իրենց նշանվելու մասին։ Նրանք հայտարարել են, որ երջանիկ են վերջապես հարս ու փեսայի կարգավիճակում լինելու համար։

Զույգը ծանոթացել է դեռևս դպրոցում, բայց հետո նրանց ճանապարհները բաժանվել են։ Սակայն տարիներ անց Շիրանն ու հոկեիստուհին կրկին հանդիպել են, նրանց միջև զգացմունքներ են առաջացել և այժմ նրանք որոշել են իրենց միությունը նոր մակարդակի բերել։ Դեռևս սակայն հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու երաժշտի և մարզուհու հարսանիքը։








































