Նախորդ շաբաթավերջին Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀԿ նախագահի թեկնածուին՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Փորձագետները նշում են, որ արևմտամետ Արմեն Սարգսյանին նախագահի թեկնածու առաջադրելով՝Սերժ Սարգսյանը փորձում է ներքին խաղացողներով արտաքին հարցեր լուծել:Որքանո՞վ կհաջողվի Սերժ Սարգսյանին, ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջիկայում՝ կապված նախագահի և վարչապետի ընտրությունների հետ, այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ:








































