ԱՄՆ սենատոր Հիլարի Քլինթոնը ցանկանում է արվեստի հոլիվուդյան գործիչներին ներգրավել սոցիալական նախագծերում, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին:
Այսօր առավոտյան նա կթռչի Լոս Անջելես: Նրա այցի նպատակը Քլինթոնի հիմնադրամի երկու նախաձեռնությունների՝ նախադպրոցական կրթության և կամավորների ազգային ծառայության առաջմղումն է:
Քլինթոնի նախաձեռնությանը սատարում են մի խումբ պրոդյուսերներ, գրողներ և մշակույթի այլ գործիչներ: Այցի շրջանակներում տեղի կունենան մի շարք նիստեր, որոնցում կքննարկվեն ամերիկյան ժողովրդին Հոլիվուդի օգնության հնարավորությունները:
Հիլարի Քլինթոնը ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու է: Ընտրություններն այդ երկրում տեղի կունենան 2016 թվականին:







































