Հայաստանի կառավարությունը բավարարեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում հանքարդյունաբերության ոլորտում: «Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է մեկ միլիարդ դրամի ներդրում: Մինչև 2020 թվականը նախատեսվում է ևս 2 մլրդ դրամի ներդրում»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ ծրագրի արդյունքում կստեղծվի 50 աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով:









































