ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը նշեց, որ նա¬խագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: «Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տո¬ների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդ¬վա¬ծից: Սա հնարավորություն կտա քաղաքացիներին կազմակերպել մի քանի օրյա հանգիստ»,- ասաց Ստեփանյանը:









































