Բրիսբենի օդանավակայանը շուտով կդառնա աշխարհում առաջին կրիպտոարժութային օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ավստրալական ԶԼՄ-ները։ Այն արդեն ակտիվորեն աշխատում է տեղի և միջազգային ընկերությունների հետ՝ հարմարեցնելու ողջ տերմինալը կրիպտոարժույթով աշխատանքին։
Կրիպտոներդրողների թվի աճի հետ կապված՝ այդ քայլն իմաստ ունի օդանավակայանի համար։
Օդանավակայանը կհամագործակցի TravelbyBit-ի՝ կրիպտոարժութային վճարային համակարգի հետ՝ թույլ տալու ուղևորներին վճարումներ կատարել թվային արժույթներով։
Նման նորարարությունն ընդգծում է թվային վճարումների և կրիպտարժույթների հանդեպ Ավստրալիայի բաց լինելը։









































