Թեև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և լուրը պաշտոնապես հաստատվել էր, սակայն կառավարության վաղվա նիստին նախարարը մասնակցելու է։ Նա անգամ երկու օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով որպես զեկուցող է։
Մինչ այդ մամուլը շարունակում է գրել նոր նախարարի հավանական թեկնածուների անունները։









































