Չինաստանում մինչ 2018 թվականի վերջ կավարտվի լեգենդար «Տիտանիկ» նավի պատճենի շինարարությունը։ Այն կիջեցվի գետը և այցելությունների համար հասանելի կդառնա արդեն 2019 թվականին։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։
«Տիտանիկի» պատճենում լիովին վերստեղծվել է իրական նավի ինտերիերը։ Նավի շինարարության մասին հայտարարել էր Qixing Energy Investment Group-ը 2014 թվականին, իսկ շինարարությունը սկսել 2016-ին։

Ներկայում շինարարությունն ավարտված է 2/3-ով։ Ընկերությունը մի քանի լուսանկարներ է հրապարակել Romandisea Titanic-ից։
Նավի շինարարության արժեքը կազմում է մոտ 150 մլն դոլար։








































