«Ճի՞շտ է, որ դա եղել է ոչ թե Ձեր, այլ Սերժ Սարգսյանի իդեան»,- «Հրապարակ» օրաթերթի լրագրողը հարցրել է Գառնիկ Իսագուլյանին՝ երեք նախագահներին մեկ սեղանի շուրջ քննարկումների հավաքելու հայտնի մտահաղացման մասին:
«Իդեան բացարձակապես իմն է, այլ հարց է, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը գործընթացին դեմ չէ, իմ նպատակն է, որ հայ ժողովուրդը վերջապես կարողանա միասնական լինել, և ցանկալի կլինի, որ այդ հանդիպման կազմակերպիչը լինի Սերժ Սարգսյանը, բայց երկրորդում եմ՝ իդեան իմն է»,- ասել է նա:
Իսկ ճի՞շտ է, որ Դուք հանդիպել եք երեք նախագահների մամլո խոսնակների հետ և ինչ- ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: «Հանդիպումներ եղել են, սակայն ինչպիսիք՝ չեմ կարող ասել, ինչ պայմանավորվածություններ են եղել՝ նույնպես չեմ կարող ասել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:








































