Մենք ինքներս մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից՝ եվրոպացիները մեզ այդպիսին համարում են, թե ոչ: Այս մասին, այսօր ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին 10 տարում Հայաստանի՝ Եվրոպայի հետ համագործակցության ուղղությամբ կատարած ախատանքին:
Նրա խոսքով, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանն ունի լուրջ ձեռքբերումներ, ինչպես երկկողմ հարաբերություններում եվրոպական երկրների հետ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում:
«2016-2017 թվականներին ԵԽ նախարարների կոմիտեն եւ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց զեկույցներում անրձանագրել են մեծ առաջընթաց Հայաստանի համար: Օրինակ, 2008-ին, երբ ընտրվեցի ՀՀ նախագահ, մենք մեծ մարտահրավերներ ունեինք, եւ շատ լարված հարաբերություններ ունեինք կոնկրետ ԵԽ-ի հետ, մեզ նույնիսկ սպառնում էին պատժամիջոցներ: Դրանից 10 տարի անց մենք խոսում ենք Հայաստանի ձեռքբերումների մասին»,-ասաց Սերժ Սարգսյանը:








































