Հունաստանը շարունակում է բացասական պատասխանել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորականներին արտահանձնելու թուրքական պահանջներին:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հունական արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսը հայտնել է, որ իրենք Թուրքիային առաջարկել են այս զինվորականներին դատել Հունաստանում, և այդ առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ:
Իր հերթին թուրքական կողմը շարունակում է Հունաստանից պահանջել զինվորականների արտահանձնումը՝ նշելով, որ այդ գործընթացը չափազանց կարևոր է Թուրքիայի համար:









































