ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր գրությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ Արտաշես Գեղամյանին հետևյալ բովանդակությամբ.
https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.914041978667530.1073741829.694884177249979/1786855424719510/?type=3
«Համաձայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է մատակարարել, որը հասել է նշանակման վայր նախորդ շաբաթվա վերջին :
Առաջարկում եմ հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկել ռուսական զենքն ադրբեջանական կողմին վաճառելու հարցն ու այն պարտադիր քննարկման առարկա դարձնել այդ նիստում»:









































