Դուբայում ավելորդ քաշից ազատվելու ծրագրի մասնակիցները 16.8 կգ ոսկի կստանան` հաղորդում է Emirates 247-ը:
Նրանք, ովքեր նիհարել են ավելի քան 10 կգ-ով, կստանան 3 գ ոսկի՝ կորցրած յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց: Հաղթող է ճանաչվել մի տղամարդ, որը 5 շաբաթվա ընթացքում նիհարել է 22 կգ-ով:
Մրցանակ ստանալու համար անհրաժեշտ էր կորցնել առնվազն 2 կգ: Միջոցառումն անկացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում:
Ծրագիրը մեկնարկել է 2013 թ. սեպտեմբերին: Ծրագրի 575 մասնակիցները կարողացել են նիհարել առնվազն 2 կգ-ով, 1795-ը՝ 2-5 կգ-ով: Եվս 7 մարդ կարողացել է նիհարել շուրջ 20 կգ-ով, նրանք էլ կստանան ամենաշատ ոսկին:








































