Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ընդհանուր բաժնում էր: Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշեց, որ քիչ առաջ գրություն է հասցեագրել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին՝ ակնկալելով, որ ծառայությունն օրենքով սահմանված կարգով քննություն կանցկացնի տվյալ հայտարարության առնչությամբ:
«Երեկ ես այցելել եմ ձերբակալվածների պահման վայր և հանդիպել եմ ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին: Շանթ Հարությունյանի մոտ վնասվածքներ կան, նա ինձ ասաց այդ մասին, իսկ թե կոնկրետ որ վնասվածքն ով է հասցրել, ինչ հանգամանքներում՝ բոլոր հարցերի պատասխանը պետք է տա քննությունը, հետաքննությունը, հարցաքննությունը»,- ասաց Փաշինյանը:






































