Wednesday, 24 06 2026
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին

«Հայաստանում 109 քաղբանտարկյալ կա». Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցը սահուն չի անցնի

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Վաղն արդեն Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո լինելու է երկու նախագահների մամուլի ասուլիսը: Մինչ այդ, այսօր սպասվում է Սարգսյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Սենատի նախագահ Ժերար Լառշեի հետ:

Արդեն հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անարձագանք ու անհետևանք չեն թողնելու Սերժ Սարգսյանի այս այցը։ Բողոքի ակցիաներ գուցե չլինեն, քանի որ իրենք այս անգամ նախընտրել են քաղաքական շփումները։ Նրանք անգլերեն և ֆրանսերեն լեզուներով բաց նամակ են արդեն ուղարկել Ֆրանսիայի նախագահին, ֆրանսիական բոլոր լրատվամիջոցներին, Ֆրանսիայի Սենատի նախագահին, Սենատի բոլոր պատգամավորներին, Փարիզի քաղաքապետին, ԵԽԽՎ բոլոր այն պաշտոնյաներին, որոնց հետ հանդիպելու է Սերժ Սարգսյանը։ Նամակում նշված է, որ Հայաստանի քաղբանտարկյալներին սատար կանգնող հանձնախումբը և «Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղը շատ մտահոգ է այս հանդիպումից, քանի որ Հայաստանը այդպես էլ չի կարողացել դուրս գալ սովետական շրջանից, և ամեն քայլափոխի ոտնահարվում են մարդու իրավունքները։ Ընդդիմությունը որևէ գործողություն ձեռնարկելու իրավունք չունի։ Նամակում նշված է նաև, որ նորմալ չէ, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում 100-ից ավելի քաղբանտարկյալ կա, և 2016-ից ի վեր տարբեր մարդիկ դատի են տրվել իբրև թե պետական ահաբեկչություն պատրաստելու պատրվակով։ «Հայաստանի երրորդ չընտրված նախագահը ժամանում է Ֆրանսիա, ուզում է հանդիպումներ ունենալ Ֆրանսիայի նախագահի, Սենատի նախագահի ու այլ պաշտոնյաների հետ։ Մենք սա չէինք կարող անարձագանք թողնել։ Մենք այդ պաշտոնյաներին հիշեցնում ենք, որ եթե իրենք Եվրոպայում օրենքի երկիր են ուզում կառուցել, ապա ինչ են մտածում նամակում նշվածի մասին»,- ասաց Ոսկերչյանը՝ հավելելով, որ բաց նամակում անդրադարձ կա նաև Սերժ Սարգսյանի կենսագրությանը, որ նա չընտրված նախագահ է, որ սահմանադրական փոփոխությունները կատարել է դիտավորյալ, որպեսզի «ինքն ու իր բանդան հավիտյան մնան երկրի ղեկին»։

Նա նշեց, որ բացի բաց նամակը, իրենք դիմել են բոլոր ֆրանսիացի լրագրողներին, որ Մակրոնի հետ հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեն Հայաստանի քաղբանտարկյալների մասին և ընդհանուր առմամբ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված։ «Նույնն արել ենք նաև ԵԽԽՎ-ում։ Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակներից բացի, ԵԽԽՎ բոլոր պատվիրակներին ուղարկել ենք այդ նամակը, որպեսզի իրենք էլ կարողանան Սերժ Սարգսյանին իրենց հարցերով մի քիչ ուշքի բերել»,- ասաց Ոսկերչյանը։

Մեր դիտարկմանը, որ սա Սերժ Սարգսյանի թերևս վերջին այցն է Ֆրանսիա՝ նախագահի կարգավիճակով, և ինչ վստահություն կա, որ նման ակցիաներով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել, Ոսկերչյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը մեծ ստախոս է, թմրամոլ է, խումար խաղացող է։ Բայց ամենից շատ մեծ ստախոս է»։ «Ես կարծում եմ, որ հակառակ իր խոսքին, եթե նա ապրիլին նստի վարչապետի պաշտոնում և մանևրներ անլեով իր դրածոյին բերի Լոնդոնից իբրև նախագահ, ժամանակ կա և հուսով եմ, որ դա Հայաստանում մեծ պայթյունի առիթ կլինի։ Իսկ այդ պայթյունի հետևանքով Սերժ Սարգսյանը և իր բանդան կհայտնվեն պատմության աղբամանում»,-ասաց Ոսկերչյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը այսքան չի կարող համբերել, հանդուրժել։ «25 տարի է ընտրակեղծիք են անում՝ մարդիկ հանդուրժում են։ Երեք նախագահներն էլ Հայաստանում այն քաղաքականությունը վարեցին, որ Հայաստանում մարդիկ հայտնվեցին այն վիճակում, որ 10 հազար դրամը արժևորվեց նրանց համար։ Բացի այդ, վերջին շրջանի այս թանկացումները, որը մեծապես արհեստական է և նպատակ է հետապնդում Սերժի և իր բանդային հարստացնել, պետք է ժողովրդի համբերության բաժակը լցնեն։ Մարդիկ բոլորը պետք է փողոց դուրս գան, մարդկանց կոկորդին է հասել։ Այսքան ժամանակ մարդիկ վախի մթնոլորտի պատճառով փողոց դուրս չեն եկել, բայց այլևս հնարավոր չէ այսպես։ Ու երբ իմ ասած պայթյունը լինի, շատ վատ կլինի Սերժի ու իր բանդայի համար»,- եզրափակեց Շանթ Ոսկերչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում