Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հրամայել է զինվորականներին և ոստիկանությանն առանց հապաղելու կրակել իրեն, եթե ինքը խախտի սահմանադրությունն ու մնա պետության ղեկավարի պաշտոնում սահմանված ժամկետից ավելի, հայտնում է Manila Bulletin պարբերականը։
«Ես հրամայում եմ Ֆիլիպինների զինված ուժերին և ազգային ոստիկանությանը թույլ չտալ ինձ կամ որևէ այլ մեկին խախտել սահմանադրությունը»,-հայտարարել է Ֆիլիպինների առաջնորդը։

Նախագահի մամլո քարտուղարը նշել է, որ չի բացառում, որ Դուտերտեն կհեռանա նախագահի պաշտոնից դեռևս մինչ իր ժամկետի ավարտը, որը կազմում է 6 տարի։
2017 թվականի դեկտեմբերին Դուտերտեն պատրաստակամություն էր հայտնել երկրի տարածքում օրինականացնելու միասեռ ամուսնությունները։ Այժմ Ֆիլիպիններում արգելված են նաև ամուսնալուծություններն ու աբորտները։








































