Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ներկա դրությամբ քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ: Այդ մասին կառավարության ղեկավարը նշել է «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի գյուղատնտեսական ապարանքների՝ Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացնելու ներուժ և կա՞ն խնդիրներ այդ ուղղությամբ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: «Մեզ մոտ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ժամանակակից, շահութաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը: Դա և նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումն է, անցումը նոր կաթիլային ոռոգման համակարգի, և գյուղտեխնիկայի պետական լիզինգային ծրագիրը, և շատ հասանելի վարկերը, և հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը, որն աստիճանաբար պետք է ընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Բնականաբար, այս ամենը չի կարող չարտացոլվել մեր գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման վրա, ինչը դինամիկ կերպով աճում է»,- ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է արտահանման խնդիրներին, ապա Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանք հիմնականում կապված են Վերին Լարսում լոգիստիկայի հետ: «Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի խնդիրներ են՝ կապված եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածության հետ: Ներկա դրությամբ քննարկվում են լոգիստիկ այլընտրանքային տարբերակներ: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական արտադրանքի ներկայացման մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք նպաստում են արտահանման աճին և նոր շուկաներում հայտնվելուն»,- ասել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում