Thursday, 04 06 2026
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում

Փտախտով տառապողը խոստանում է՝ եթե թոշակը չտան, երկու օրից կառավարության մոտ կինքնահրկիզվի (տեսանյութ)

Նախկին ավտոդողերի գործարանի աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելու իրենց 16 տարի կուտակված անաշխատունակության թոշակները:

Գրիգոր Չերքեզյանը 1979-ի դեկտեմբերի 11-ին գործարանում աշխատելու տարիներին ստացել է խեղում՝ ձեռքի չորս մատների կորուստ: Նրան թոշակին առընթեր նշանակված անաշխատունակության տոկոսները տրվել են մինչև 97 թվականը, ապա գործարանի քանդվելուց հետո առ այսօր այդ տոկոսները չի ստացել: Այս տարիներին հավաքվել է 895.000 դրամ:

«Դիմել ենք դատարան, հայցը արդարացի է համարել, բայց երկու տարի է, երբ ներկայացուցչին դիմում ենք, ասում է՝ փող չկա: Ամեն օր ասում են՝ այսօր չէ, վաղը, սակայն մարդիկ առողջական խնդիրներ ունեն, գումար է անհրաժեշտ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Չերքեզյանը:

Նրա կինն էլ հավելեց, որ դիմել են ԱԺ, խնդրին տեղյակ են Կորյուն Նահապետյանը, Տարոն Մարգարյանը, Անահիտ Բախշյանը, սակայն առ այսօր սայլը տեղից չի շարժվում: «Մենք որևէ մեկի հացի փողը չենք ուզում, կյանքը դրել է այդ գործարանի վրա, 57 տարի այնտեղ է եղել, հաշմանդամ է դարձել այդ գործարանում…»,- հուզված նշեց թոշակառուի կինը:

Նախկին գործարանի աշխատակից Ժորա Սարբազյանը ձեռնափայտով էր եկել կառավարության շենքի մոտ: Նա տառապում է փտախտով (գանգրենա), և ցույց տվեց երկու ոտքերը, որոնք, չնայած սպիտակ մաշկին, ամբողջությամբ սևացել էին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ ընդամենը հինգ-վեց հոգի են մնացել՝ նախկին 27 հոգուց, մնացածը մահացել են:

«Մենք մեղք ենք, էլի, անհրաժեշտ է այդ գումարը: Խնդրում են ենք, բոլորը ասում են, որ պետք է տան: Այս քանի տարի է՝ բոլորը ուղարկում են Չիթչյանի մոտ, ինձնից հիմա բժշիկը 400 հազար դրամ փող է ուզում, որ կտրի ոտքս»,- ասաց նա: Ի դեպ, հիվանդությունը նա ձեռք է բերել գործարանում աշխատելու տարիներին:

«Խնդրում եմ՝ տվեք թոշակս, գոնե բինտի փող անեմ, եթե ոչ՝ երկու օրից հրապարակում ինձ կհրկիզեմ»,- ասաց նա:

Ի դեպմ, նա ստանում է 34 հազար թոշակ:

Նրանք նշեցին, ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի խնդրում, իրենք իրենց արյան փողն են ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում