Վիսկոնսին նահանգից կին զինծառայողն ակտիվորեն ժողովրդականություն է ստանում Instagram-ում։ Infitdel կեղծանվան ներքո նա լողազգեստով լուսանկարներ է հրապարակում սոցցանցում։ Նա թաքցնում է իր անունը, սակայն հայտնի է, որ 25 տարեկան է և որ հասցրել է արդեն 6 տարի ծառայել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։

Infitdel-ը սոցցանցում առողջ կենսակերպ է քարոզում։ Իր կազմվածքի պահպանման համար կինը կանոնավոր կերպով զբաղվում է յոգայով, պիլատեսով և ծանր աթլետիկայով։
Նա 2 որդի ունի, մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 8 ամսական։ Ամուսինը նույնպես ծառայում է ԱՄՆ բանակում։

Նա կարծում է, որ հենց բանակն է օգնել իրեն հասկանալու իր ուժեղ կողմերը։ Նա չի ամաչում արտահայտել իր քաղաքական հայացքները։ Նա աջակցում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Կնոջ գրառումներում մեծ տեղ է զբաղեցնում հայրենասիրությունը։

Նրա էջին բաժանորդագրված է արդեն ավելի քան 130 հազար օգտատեր։








































