Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայերն ինքնասպանության դիմելու հակվածությամբ վերջին հորիզոնականներում են. հոգեբան

Ինքնասպանությունները խթանող հանգամանքներ կարող են լինել և սթրեսները, և ժառանգական գործոնները, և եղանակային անցումային շրջանները, և անձնային հատկանիշները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելելով, որ մարդուն կարող են ինքնասպանության դրդել նաև հիասթափություններն ու կորուստները:

«Ծանր ապրումներին դիմակայելու անընդունակությունը ինքնասպանության դիմելու մյուս պատճառն է: Հատկանշական է, որ ինքնասպանությունների առավել հակված են դեպրեսիվ մարդիկ: Միաձու երկվորյակների մոտ, որոնցից մեկն ինքնասպան է եղել, ինքնասպանության մասին մտքերը մոտ 15 անգամ ավելի են, քան սովորական մարդկանց մոտ: Ընդ որում, տարբեր մարդիկ սթրեսային իրավիճակներից տարբեր կերպ են դուրս գալիս. մեկը խմում է, մյուսը՝ գնում միայնակ զբոսանքի, երրորդը՝ զրուցում մտերիմի հետ»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ տարբեր ազգերի թվում հայերը ինքնասպանության դիմելու հակվածությամբ զբաղեցնում են վերջին հորիզոնականները:

«Հայերն ինքնասպանության հիմնականում դիմում են սոցիալական ծանր վիճակից, հարազատների կորստից դրդված, հազվադեպ` սիրահարվածության ֆոնին: Առաջին տեղում սկանդինավյան ժողովուրդներն են: Իսկ ահա ամերիկացիները նախկին 9-րդ հորիզոնականից բարձրացել են հինգերորդ հորիզոնական»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով՝ ինքնասպանության առավել հաճախ դիմում են պատանիներն ու 65 տարեկանից բարձր անձինք:

Հոգեբանը նշեց, որ ինքնասպանության դիմելու մտադրության ունեցող մարդը կարող է շատ ինտենսիվ ազդանշաններ ուղարկել շրջապատին, օրինակ՝ հարցնել հուղարկավորության ծախսերի մասին, խոսել կյանքի անիմաստության թեմայով, ասել, որ անկարող է կորստից հետո շարունակել ապրել այս աշխարհում և այլն:

Ամփոփելով՝ Սամվել Խուդոյանը նշեց, որ իրենք զգոնության կոչ են անում ինքնասպանության հակում ունեցող մարդկանց հարազատներին՝ հետևելու նրանց վարքին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում