Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ

Սերժ Սարգսյանի ընտրած կադրերը ավելի են հիասթափեցնում մարդկանց. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 Կադրային փոփոխությունների հետ կապված՝ մեզանում մի տե­սակ անառողջ աժիոտաժ կա: Դրանք, որպես կանոն, ինչ-որ հի­վանդագին ցնծություն են առաջաց­նում, անգամ եթե պաշտոնին հրա­ժեշտ տվող անձին բոլորովին չենք ճանաչում և նրա գործունեության մասին ոչինչ չգիտենք: Թերևս պատճառը պաշտոնյայի, մեծահա­րուստի նկատմամբ ձևավորված այն բացասական հասարակական վերաբերմունքն է, որ մեր երկրում տասնամյակների պատմություն ունի և խիստ օբյեկտիվ հիմքեր, այս տարիներին մենք միայն գող, ավա­զակ, տգետ ու պաշտոնը չարաշա­հող իշխանավորների ենք տեսել:

 Բայց քանի որ մենք հիմքում լավա­տես ժողովուրդ ենք, ամեն անգամ հույս ենք փայփայում, որ, այ, հա­ջորդը, այս մյուսն ավելի լավն է լի­նելու՝ փոխելու է մեր կյանքը, լավ է աշխատելու, օրինակ է ծառայելու մյուսների համար: Թեև ամեն ան­գամ կյանքը ցույց է տալիս, որ Այգեկցու առակն իմաստուն գործ է և այսօր էլ արդիական, ու արժե, որ մենք աղոթենք յուրաքանչյուր գոր­ծող պաշտոնյայի արևշատության համար, քանզի նրա հաջորդը, որ­պես կանոն, ավելի վատն է լինում:

 Չգիտես ինչ սկզբունքով Սերժ Սարգսյանի ընտրած կադրերն այն­քան անհաջող են, որ, որպես կա­նոն, ավելի են խորացնում հասա­րակական հիասթափությունը, ավելի են նպաստում արտագաղ­թին, ավելի են համոզում, որ միայն իշխանափոխությունը կփրկի: Այս առումով, թերևս, պետք է ողջունել երեկվա լուրը՝ Սերժ Սարգսյանը որոշել է կրկին առաջադրել Իշխան Զաքարյանին: Թեև մամուլը շարու­նակ անուններ էր շրջանառում, թե ովքեր են հավակնում այդ պաշտո­նին, բայց մի բան պարզ էր, որ Զաքարյանին չառաջադրելը կնշանա­կեր, որ նրան՝ պատժում են ՀՀ կա­ռավարությանն ու մի շարք գերատեսչությունների ղեկավարներին քննադատելու, պետական կառա­վարման համակարգում յուրացումներն ու յու­րացնողներին բացահայտելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում