Այսօր՝ հունվարի 19-ին, Արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության տարբեր ծառայությունների ղեկավարներից բաղկացած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել քննարկելու հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՖՄԿ պատվիրակությունը գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքների կապակցությամբ։








































