YouTube Music Awards-ի վարկածով՝ հայտնի ամերիկացի ռեփեր Էմինեմը ճանաչվել է «Տարվա արտիստ»: YouTube Music Awards-ի առաջին երաժշտական մրցանակը ստանալուց հետո նա կատարել է Rap God երգի խմբագրված տարբերակը: Միջոցառումն անցկացվել է Նյու Յորքում:
«Տարվա տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է հարավկորեական Girls’ Generation խումբը՝ I Got A Boy տեսահոլովակի համար: Խումբը ոչ միայն մեծ ժողովրդականություն է վայելում հայրենիքում, այլև փորձում է ներխուժել ԱՄՆ-ի երաժշտական բեմահարթակ: Այս մասին հայտնում է Mignews-ը:
«Տարվա բեկում» է ճանաչվել Մաքլեմոր-Ռայան Լյուիսի դուետը, որի երգերից մեկը՝ Same Love-ը, դարձել է գեյերի և լեսբուհիների իրավունքների համար պայքարի հիմն:
Հանրության մոտ մեծ հիացմունք է առաջացրել Լեդի Գագայի ելույթը, ով երգել է ARTPOP ալբոմի Dope պրոմո-սինգլը՝ դաշնամուրի հնչյունների նվագակցությամբ:
Միջոցառման ռեժիսորը եղել է Սպայկ Ջոնսը:










































