«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դժգոհ է իր սաներից: Մասնագետի կարծիքով` «կարմիր սատանաներ»-ը պետք է հաղթանակ տանեին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
«Այս խաղը չպետք է ոչ-ոքի ավարտվեր: Մենք լիովին կարող էինք հաղթել` ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր և բավականաչափ լավ խաղ ցուցադրելով: Եթե դու շանսեր ես ունենում, ցանկանում ես օգտվել դրանցից:
Սակայն չնայած, որ մենք չհաղթեցինք, մրցաշարային աղյուսակում վատ դիրք չենք զբաղեցնում: Հուսով եմ, որ «Բայեր»-ի և «Շախտյոր»-ի դեմ առաջիկա հանդիպումներում մեզ կհաջողվի ավելի լավ խաղ ցուցադրել»,- ասել է Մոյեսը:





































