Մադրիդը բացառում է Կատալոնիայի «հեռահար կառավարման» հնարավորությունը։ Իսպանիայի իշխանությունները չեն վերականգնի Կատալոնիայի ինքնավարությունը, եթե տարածաշրջանի կառավարության ղեկավար վերընտրվի Կառլես Պուչդեմոնը։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը։ Ռահոյը նաև ընդգծել է, որ Պուչդեմոնը, որը այժմ թաքնվում է Բելգիայում, պետք է անձամբ ներկա լինի Բարսելոնայում, որպեսզի ստանձնի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կատալոնիայի նախկին առաջնորդը թաքնվում է Բելգիայում՝ առանց Իսպանիայի իշխանությունների հետ համաձայնեցնելու անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ տարածաշրջանի անկախությունը հռչակելու փորձից հետո՝ նրա վրա հարուցված դատական գործերի պատճառով։








































