Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը կոչ է արել վերանայել Իսրայելի հետ համաձայնագրերը, որոնք նա չի իրագործում։
Ելույթ ունենալով Պաղեստինի ազատագրման կազմակերպության Կենտրոնական խորհրդի արտակարգ նիստում՝ նա մեղադրել է Իսրայելին այն բանում, որ այն իր բնակարանաշինական քաղաքականությամբ վերջ է դրել Օսլոյի համաձայնագրերին, որոնց հիման վրա գործում են պաղեստինյան ինքնակառավարման մարմինները և կառուցվում մեձավորարևելյան կարգավորման պլանները։
«Մենք կոչ ենք անում Կենտրոնական խորհրդին վերանայելու համաձայնագրերը, որոնք ստորագրվել են իսրայելական կառավարության հետ, քանի որ Իսրայելը դրանք չի պահպանում»,-ասել է Աբբասը։
Աբասը զերծ է մնացել Պաղեստինյան ազգային վարչակազմի արձակման անմիջական սպառնալիքից, սակայն հասկացնել տվել, որ չի համաձայնի, որպեսզի այն շարունակի գործել «առանց իրական լիազորությունների»։
Ռամալայում նիստն անցկացվել է՝ քննարկելու համար Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը՝ չնայած պատմական կենտրոնով քաղաքի արևելյան հատվածի նկատմամբ պաղեստինցիների հավակնություններին։










































