«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի առանց գոլերի շարքի և իր նոր պայմանագրի շուրջ ակումբի հետ բանակցությունների վերաբերյալ:
«Մեսսին նախկինում ևս ունեցել է շրջաններ, երբ քիչ գոլեր է խփել: Հնարավոր է, նա դա հատուկ է անում, որպեսզի լրագրողները գրելու ինչ-որ բան ունենան:
Ինչ վերաբերում է նոր պայմանագրին, ապա ես այժմ լիովին կենտրոնացած եմ նրա վրա, որ որքան հնարավոր է մեծ օգուտ տամ թիմին: Ես երջանիկ եմ այստեղ, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:






































