Մինչև Մաշտոցի պողոտայի զանգվածային անկարգությունները, «7-ի գործով» նախկինում մեղադրվող, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն Ազատության հրապարակում նշեց, որ այլևս չի կարողանում այս ռեժիմով ապրել, սակայն չի ուզում գնալ Հայաստանից:
«Ուզում ենք հեղափոխություն, ուզում ենք նախագահականը, ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության շենքը պայթացնենք, բանտի դռները բացենք, որովհետև շատ անմեղ մարդիկ կան: Ժողովրդին պետք է տալ ազատություն: Մենք արժեքներ ենք բերում մեր ազգին, մերնք դաստիարակվել ենք փողոցում, տանը, դպրոցում ու մենք գիտենք ընկերույունը, հայրենասիրությունը, ճշմարտությունը ինչ է նշանակում»:
Լավագույն տարբերակը, ըստ նրա, հեղափոխությունն է. «Հայաստանում եթե լավ տղեք չկան էդ բոզական իշխանությունները տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրում»:
Հավելենք, որ դեռևս 1994 թվականին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Շանթ Հարությունյանին նշանակել էր ոստիկանական մի քանի պաշտոնների, սակայն ինչ-ինչ պատճառներով համակարգից հեռացել է:









































