Չինաստանի ազգային-ազատագրական բանակում ներքին ստուգումների ժամանակ պարզվել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ապօրինի կերպով տիրացել են ավելի քան 8100 բնակարանների և 25 հազար ավտոմեքենաների: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ապօրինաբար բնակարաններ և այլ գույք ստացած անձինք, ամենայն հավանականությամբ, կկարողանան խուսափել քրեական պատժից: Զինված ուժերում ժողովներ են տեղի ունեցել` նվիրված քննադատությանը և ինքնաքննադատությանը: Արդյունքում մի քանի ստորաբաժանումների ղեկավարների ստիպել են ազատել նշված բնակարանները:
Նման հանցագործությունների կանխարգելման համար որոշվել է այսուհետ ավելի հստակ նշել, թե որ դեպքերում հրամանատարությունը կարող է ծառայողական ավտոմեքենաներ օգտագործել:









































