Ֆրանսիական կազմակերպությունը, որը զբաղվում է իսլամաֆոբիայի դեմ պայքարով, պլանշետների և սմարթֆոնների համար համապատասխան հավելված է թողարկել՝ հաղորդում է The Local-ը:
Հավելվածը թույլ կտա հաղորդել է իսլամաֆոբիայի և մուսուլմանների հանդեպ բացասական վերաբերմունքի դրսևորման բոլոր դեպքերի մասին: Այն թույլ է տալիս դիտել նման դեպքերի մասին նորությունները որոշակի շրջանում և հաղորդել դրանց մասին ինչպես վկաներին, այնպես էլ տուժածներին:
Ծրագիրը հասանելի է iOs և Android հարթակով բոլոր սարքերի համար: Հավելվածն իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում նաև նրանց համար, ովքեր ռասիզմի զոհ են դարձել և տեղեկացնում է վերջիններիս իրենց իրավունքների մասին:
Ծրագրի գործարկման օրը Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք երկու մզկիթների վրա գրել են «Ֆրանսիան ֆրանսիացիների համար», «Մահ մուսուլմաններին»:










































