Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեքսոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանց առողջություն ունի: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«ԱՄՆ նախագահը գերազանց առողջություն ունի: Բուժզննումն ԱՄՆ ռազմածովային ուժերի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային բժշկական կենտրոնում բացառապես լավ անցավ»,- հայտարարել է բժիշկը:
ԱՄՆ 71-ամյա նախագահը չի ծխում և ալկոհոլ չի օգտագործում, սիրում է ազատ ժամանակ գոլֆ խաղալ:









































