Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Պայթյուններ և լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. կան բերման ենթարկվածներ

Այսօր Անոնիմուսների օրն է. այդ օրը Գայ Ֆոքսի դիմակներով աշխարհի տարբեր քաղաքներում երթեր և ցույցեր են կազմակերպում` պահանջելով ավելի արդար կառավարում, ավելի արդար իշխանություն: Անոնիմուսների օրը նշվեց նաև Երևանի կենտրոնում, Գայ Ֆոքսի դիմակ հագած մարդիկ երթ սկսեցին Երևանում. նրանց առաջնորդում էր Շանթ Հարությունյանը: Վերջինս հետևեց Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր սպանել Հակոբ 1-ին և փոխել Անգլիայի իշխանությունը:

Շանթ Հարությունյանն իր ակցիան սկսեց Ազատության հրապարակից՝ շարժվելով դեպի Մաշտոցի պողոտա իր ետևից տանելով Ազատության դիմակը կրող իր համախոհներին: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, շուրջ 100 մարդ: Մինչև ակցիան սկսելը նա իր հագից հանել է զրահաբաճկոնը և հագցրել որդուն՝ ասելով, որ ինքը գնում է մեռնելու, իսկ որդին պետք է մնա և շարունակի իր գործը: Ակտիվիստները երթը մեկնարկել են երկար փայտե մահակները ձեռքներին, որոնցով, ինչպես իրենք էին ասել, հարվածելու էին ոստիկաններին անհրաժեշտության դեպքում:

Հարությունյանն իր համախոհներով, չլսելով ոստիկանների հորդորները, ճեղքեց Մաշտոցի պողոտան, ոստիկանները փորձեցին նրան ետ բերել, սակայն նա թեքվեց, շարժվեց բանուկ փողոց, մահակով հարվածեց ոստիկանին, նույնը սկսեցին անել նրա համախոհները, ոստիկանները փորձեցին ակտիվիստներին ետ շպրտել դեպի մայթ, սակայն նրանք հագուստի արանքներից հանեցին պայթուցիկ նյութեր և սկսեցին շպրտել ոստիկանների ոտքերի տակ: Առաջացավ խուճապ, որի արդյունքում ակտիվիստներն ու ոստիկաններն իրար մահակներով ծեծի ենթարկեցին: Մի քանի րոպե պայթյունները Մաշտոցի պողոտայում չէին դադարում, երբ ոստիկանության ուժերը համալրվեցին և ակտիվիստներին փորձեցին մեկուսացնել:

Այժմ ոստիկանները փակել են Մաշտոցի պողոտան փորձաքննություն անցկացնելու պատճառով, կանգնած է երթևեկությունը, Շանթ Հարությունյանը բերման է ենթարկվել ակցիայի առավել ակտիվ մասնակիցների հետ միասին: Շատերի ինքնազգացողությունը վատացել է, դեպքի վայր է ժամանել նաև «Շտապօգնություն»-ը:

Լուսանկարը՝ Գալա-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում