Թուրքիան հավանաբար չի ցանկանա դառնալ ԵՄ անդամ: Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նախագահի խոսքերով՝ չի բացառվում, որ ապագայում Թուրքիան ընտրի Նորվեգիայի ուղին:
Ավելի վաղ Եվրամիության հարցերով թուրք նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել էր, որ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին խանգարում են քաղաքական պատնեշները: Նա նաև նշել էր, որ անդամակցության ընթացակարգի ժամկետների երկարաձգումը հանգեցնում է այն բանին, որ Թուրքիայի քաղաքացիները կորցնում են վստահությունն այդ կառույցի հանդեպ:
ԵՄ-ի և Թուրքիայի միջև անդամակցության մասին պաշտոնական բանակցությունները սկսվել են 2005թ.:







































