Դորտմունդում բնակիչներին տարհանելիս գողերը ներխուժել են մի շարք տներ ու թալանել դրանց գույքը՝ գրում է The Local-ը:
20 հազար բնակիչ էր տարհանվել՝ մինչև սակրավորները կվնասազերծեին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբը: Այդ ընթացքում անհայտ անձինք ներխուժել են 6 տուն ու գողացել ոսկերչական իրեր, կենցաղային տեխնիկա և դրամական միջոցներ:
Գողերի հասցրած վնասը կազմել է 6 հազար եվրո:









































