Azəryol վոլեյբոլային թիմը, որը ներկայացնում է Ադրբեջանը Չեմպիոնների լիգայում, շոկի մեջ է գցել իր երկրպագուներին:
Ինչպես գրում է Virtualaz.org-ը, թիմի նոր համազգեստի վրա հստակ պատկերված է Հայաստանի դրոշը: «Պատճառն այն է, որ դա բխում է ակումբի ղեկավարության անպատասխանատվությունի՞ց, թե՞ զուտ պատահականություն է, որ ադրսեջանցի վոլեյբոլիստները դուրս են եկել խաղի՝ հագած հայկական եռագույնը»,- գրում է haqqin.az-ը:
Azəryol վոլեյբոլի ակումբը ղեկավարում է պատգամավոր Ջավիդ Գուրբանովը:











































