Սպիտակ տան աջակցությունը վայելող օրինագիծը՝ աշխատավայրում սեքսուալ կողմնորոշման կամ սեռական պատկանելության հիման վրա խտրականության արգելքի մասին, հաղթահարել է Սենատում հանրապետականների դիմադրությունը :
Օրինագծի քննարկումը սկսելու օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ են եղել 30-ը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, օրինագիծը, ամենայն հավանականությամբ, Սենատի հավանությանը կարժանանա այս շաբաթվա վերջին:








































