Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Սերժ Սարգսյանի վարչապետական «շնորհանդեսը»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի, ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը, և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

Այս խորհրդակցությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: Եթե գործ ունենայինք իրապես շուկայական հարաբերությունների հետ, նման խորհրդակցության անհրաժեշտություն չէր լինի, որովհետև պետությունը նման դեպքերում իր հակամենաշորհային և սոցիալական գործառույթներն իրականացնում է առանց բարձրագոչ հայտարարությունների: Առավել ևս` եթե այս խորհրդակցությունից հետո գնանկում լինի, ապա վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանում գործ ունենք հրահանգով գործող տնտեսության հետ, ու թանկացումներն ունեն սպեկուլյատիվ բնույթ:

Մյուս կողմից` շտապ խորհրդակցության անցկացումը հուշում է, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր կուսակցության անդամների, լուրջ է վերաբերում սոցիալական բունտի հեռանկարին ու թերևս պատահական չէ, որ այսօրվա խորհրդակցությունը տեղի ունեցավ թանկացումների դեմ բողոքի երթ անցկացնելու «Ելք» դաշինքի հայտարարության ֆոնին:

Սակայն Սերժ Սարգսյանի այսօրվա խորհրդակցությունը հատկապես ուշագրավ է ներհամակարգային զարգացումների համատեքստում, որովհետև քաղաքական ֆորմալացում ստացավ Կարեն Կարապետյանի բացակայությունը: Ընդ որում` սա դժվար է տեխնիկական բացակայություն համարելը, որովհետև Հարկային օրենսգրքի փոփոխություններն ընդունվել էին տարեվերջին, և Կարապետյանը շատ լավ գիտեր, որ տարին մեկնարկելու է թանկացումներով ու, չնայած դրան, հունվարի 8-ին մեկնեց արձակուրդ ու դա այն դեպքում, երբ ընդամենը տաս օր առաջ «168 ժամին» տված հարցազրույցում շռայլություն էր համարել անգամ ամանորյա ոչ աշխատանքային ութ օրերը: Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը ոչ թե արձակուրդ է մեկնել, այլ խորհրդանշական ժեստով հրաժարվել է վարչապետական հավակնություններից, նույնիսկ` գործառույթներից:

Արդեն երկրորդ դեպքն է, երբ Կարեն Կարապետյանն արձակուրդի է մեկնում, երբ երկրում ֆորս-մաժորային իրավիճակ է: Խոսրովի անտառի հրդեհի հսմընկնումը նրա ամառային արձակուրդի հետ գուցե պատահականություն էր, սակայն այս օրերի թանկացումները կանխատեսելի էին ու զուգադիպության վարկածը պարզապես չի աշխատում: Կարեն Կարապետյանը դե ֆակտո այլևս վարչապետ չէ, մանավանդ, որ այսօր, ըստ էության, տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի վարչապետության «շնորհանդեսը»: «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»,- այսօրվա խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Տարվա երկրորդ կեսին ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանը թանկացումների և սոցիալական երաշխիքների հետ, եթե արդեն ապրիլին հրաժեշտ է տալու նախագահի պաշտոնին և վարչապետ դառնալու մտադրություն չունի: Սերժ Սարգսյանն այսօր բացահայտ ակնարկեց, որ ապրիլից մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ընդ որում` Կարեն Կարապետյանի այսօրվա բացակայությունն ավելի էր ընդգծում, որ Սարգսյանն այլընտրանք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում